Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Կենտրոնականի բաժնում նյութեր են նախապատրաստվում հայտնի գործարար Ռուբեն Մասումյանին, ով ավելի շատ հայտնի է «Բենզին Ռուբո» մակնավամբ, մարմնական վնասվածք հասցնելու փաստով: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեկտեմբերի 15–ին գանգուղեղային վնասվածք, ծայրահեղ ծանր վիճակով Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել Ռ. Մասումյանը, ով մինչև այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Ռ. Մասումյանը արտասահմանից հյուրեր է ունեցել և գնումներ կատարելու նպատակով այցելել է Գումի շուկա, որի ժամանակ էլ անհայտ անձը թիկունքից քարով հարվածել է նրա գլխին ու դիմել փախուստի:
Մանրամասներն` այստեղ: