Թուրքիայում տեղի է ունեցել հարձակում երկրի հիմնական ընդդիմադիր ուժի` Թուրքիայի ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըջդարօղլուի վրա: Այս մասին հաղորդում է TRT Haber լրատվական հեռուստաալիքը:
Նույն աղբյուրի համաձայն` տղամարդը բռունցքներով հարձակվել է ընդդիմադրի վրա: Նախնական տեղեկություններով` հարձակվողը Թուրքիայի քաղաքացի է, ով անդամակցում է մեկ այլ` Ազգային միասնություն կուսակցությանը:
Հիշեցնենք, որ 10 օր առաջ Թուրքիայում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, որում հաղթանակ է տոնել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, երկրորդ տեղում Քըլըջդարօղլուի կուսակցությունն էր: