տուն Տնտեսական Հարկային վարչարարությունը չի խստանա ու չի թեթևանա. Վարդան Այվազյան

Հարկային վարչարարությունը չի խստանա ու չի թեթևանա. Վարդան Այվազյան

137
0

TH_Vardan-Ayvazyan

Եկող տարվա բյուջեում ենթադրվում է հարկային վարչարարության ո՛չ խստացում, ո՛չ էլ թեթևացում: Այս կարծիքին է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Նրա խոսքով՝ այս տարվա բյուջեով նախատեսված էր հարկեր/ՀՆԱ հարաբերակցության 23.1% ցուցանիշ, սակայն որոշ վերաբաշխումների արդյունքում սպասվում է, որ տարեվերջին այն կկազմի 23.6%: Եկող տարվա ցուցանիշը մոտավորապես նույնն է:

Տնտեսագետ, ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանն էլ նշեց, որ հարկեր/ՀՆԱ ցուցանիշը շատ կարևոր է երկրի համար և միջազգային կազմակերպությունները առաջնային նշանակություն են տալիս դրան: Ըստ Բոստանջյանի՝ 4-5 տարի առաջ հարկեր/ՀՆԱ-ն մոտ 17% էր, ուստի ներկայիս ցուցանիշը կարելի է առաջընթաց համարել:

Նշենք սակայն, որ 4-5 տարի առաջ սոցիալական վճարները առանձնացված էին. այժմ դրանք մտցված են հարկերի մեջ, դրա համար էլ 2012թ-ից հարկեր/ՀՆԱ հարակերակցությունը 17%-ից բարձրացավ 23%-ի շրջանակ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here