տուն Քաղաքական Հայաստան Հարկային ոլորտում 2019 թվականին կատարված աշխատանքներն է ամփոփում ՊԵԿ-ը

Հարկային ոլորտում 2019 թվականին կատարված աշխատանքներն է ամփոփում ՊԵԿ-ը

261
0

Կարեն Թամազյանն այսօր ԶԼՄ-ների հետ հանդիպան ժամանակ ներկայացրեց անցած տարվա Հարկային ոլորտում կատարված աշխատանքները:  Բայց ամենասկզբում համեմատականներ է անցկացնում հարկային մարմնի նախկին կառուցվածքի և այսօրվա կառուցվածքի միջև. «Հարկային մարմնի կառուցվածքը 2017 թվականին, եթե հիշենք, գործում էին թվով 22 հարկային տեսչություններ, որոնք, ըստ էության, յուրաքանչյուրն իր տարածքում իրականացնում էր բոլոր գործառույթները, այսինքն` և սպասարկումը, և հաշվառումը, և ստուգումը: Ներկայացնեմ՝ ինչպիսին է կառուցվածքն այժմ: Վերջին փոփոխությունը տեղի ունեցավ 2019 թվականի դեկտեմբերի վերջին`վարչապետի որոշմամբ: Եվ այսօր ունենք ընթացիկ հսկողության վարչություն, հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչություն, համալիր հարկային ստուգումների վարչություն»,- ասաց բանախոսը:

Պետեկամուտների կոմիտեն անցյալ տարի բացահայտել է աշխատողներին չգրանցելու հազար հինգ հարյուր դեպք, իսկ հարկատուների մասով բացահայտվել է  քսանչորս միլիոնի կեղծիքների դեպք:

Հայկ Մագոյան