ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հավանություն է տվել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագծին:
Դրանով առաջարկվում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարել նաև մարզերում հանրային սննդի ոլորտում շրջանառության 24 մլն դրամի շեմը չգերազանցող օբյեկտները և ընձեռել նախատեսվող հարկային արտոնությունից օգտվելու հնարավորություն:
Հանձնաժողովի դրական եզրակացությանն արժանացած օրինագիծը երկրորդ ընթերցմամբ կքննարկվի ԱԺ լիագումար նիստում: Նախագիծն ընդունվելու դեպքում՝ օրենքն ուժի մեջ կմտնի 2020-ի հունվարի 1-ից։