«Հարկադիր բուժման հետ կապված խնդիրներ կան: Տիկին Բաթոյանը ճիշտ ասաց՝ հաշմանդամների հետ կապված ՄԱԿ-ի կոմիտեն առավելագույն առաջարկներ արել է՝ հրաժարվել այդ ինստիտուտից»,- այսօր կառավարության նիստում ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը:
ՄԻՊ-ի խոսքով՝ եվրոպական կառույցները հանգել են այն եզրակացության, որ պետք է ոչ թե հրաժավել հարկադիր բուժումից, այլ երաշխիքները խստացնել: «Հաշմանդամություն ունեցողների դեպքում համայնքահեն ծառայություններով պետք է լինի, բայց դեռ մենք չունենք: Նախագիծը նոր է ներկայացվել»,- մանրամասնեց ՄԻՊ-ը:
Բացի այդ՝ քաղաքացիական դատավարության օրենսգրքի հետ, ՄԻՊ-ի խոսքով, խնդիր է առաջանում, քանի որ այդ հարկադիր բուժման ուղարկվածները տարիներով մոռացվում են, մնում են հոգեբուժարաններում, դատական նիստերն անհիմն ձգձգվում են: «Դեպք է եղել, որ 11 ամիս մարդը հոգեբուժարանում սպասել է դատական վճռին, իսկ այդ ժամանակ նրա հանդեպ գործողություններ են արվում»,- ասաց Մարդու իրավունքների պաշտպանը: