Հոլիվուդում հանրահայտ աստուղու վրա կհայտնվի 30 նոր անուն։ Երեկ հրապարակվել է այն դերասանների և կերպարների ցանկը, որոնք տեղ կուենան այդ աստղուղում։
Իր անհատական աստղն այստեղ կունենա Դենիել Ռեդքլիֆը, ով հայտնի է «Հարի Փոթերում» իր դերով։ Ռեդքլիֆն այստեղ ունի աստղ, սակայն նրա վրա նշված են նաև Փոթերի մասին ֆիլմի մյուս հերոսներին մարմնավորած Ռուպերթ Գինթի և Էմմա Ուոթսոնի անունները։
Բացի այդ, աստղուղում անհատական աստղեր կունենա Ուիլ Ֆարելը, օսկարակիր Քրիստոֆ Վալցը, Ջենիֆեր Գարները և Փոլ Ռադը, ռեժիսոր Փիթեր Ջեքսոնը, «Բեթմենի» մասին կոմիքսների հեղինակ Բոբ Քեյնը։