Բրիտանական Metro-ն հաղորդում է, որ Լեհաստանում գրանցվել է զավեշտալի դեպք: Լեհաստանի քաղացին արթնացել է դիահերձարանում այն բանից հետո, երբ բժիշկները համարել են, որ նա մահացած է:
Լեհին հայտնաբերել էին անցորդները, երբ նա ուշագնաց պառկած է եղել նստարանի վրա: Այստեղ ժամանած բժիշկները ֆիքսել են, որ այլևս անհնար է նրան օգնություն ցուցաբերել և արձանագրել են նրա մահը: Տղամարդն ուշքի է եկել ժամեր անց` փաթաթված հատուկ պարկում: Նա պատրաստվում է դիմել դատարան. «Երազումս սարսափներ եմ տեսնում, թե ինչպես են բժիշկները վիրահատում ինձ` առանց հասկանալու, որ ես կենդանի եմ», — ասել է տղամարդը: