Հարավկորեական KOIKA գործակալությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին անհատույց տրամադրել է մոտ 130 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գերժամանակակից սարքավորումներ:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը և մանրամասնել.
«Հարավկորեական KOIKA գործակալության կողմից ՀՀ Ազգային ժողովին անհատույց տրամադրված մոտ 130 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գերժամանակակից սարքավորումներն արդեն ժամանել են, և ընթանում են տեղադրման աշխատանքները.
Սարքավորումները ներառում են. Ոսկեզօծ դահլիճի համար կոնֆերանս համակարգ և թարգմանչական սարքավորումներ, նիստերի 3 մեծ դահլիճի համար թարգմանչական համակարգեր, արտագնա նիստերի համար շարժական կոնֆերանս և թարգմանչական համակարգեր, նիստերի օնլայն, իրական ժամանակում հեռարձակման համար արագագործ ժամանակակից սարքավորումներ:Նախկինում նիստերի կազմակերպման և անցկացման համար ՀՀ Ազգային ժողովը վարձակալում էր վերոնշյալ սարքավորումները: Հետևաբար, սա ո՛չ միայն ՀՀ Ազգային ժողովի համալրում է ժամանակակից սարքավորումներով, այլ նաև վարձավճարների մասով ծախսերի զգալի կրճատում»:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա մայիսին ՀՀ ԱԺ աշխատակազմը և հարավկորեական KOICA գործակալությունը ձեռք են բերել տեխնիկական վերազինման աջակցության պայմանավորվածություն։