տուն Հասարակություն Իրավական «Հարավկովկասյան երկաթուղի»-ՏՄՊՊՀ գործի վճիռը՝ այսօր

«Հարավկովկասյան երկաթուղի»-ՏՄՊՊՀ գործի վճիռը՝ այսօր

371
0

Araratnews.am-ը «Դատալեքս» տեղեկատվական կայքից տեղեկանում է, որ այսօր դատավոր Արծրուն Միրզոյանի նախագահությամբ կհրապարակվի  «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության եւ ՏՄՊՊՀ դատական գործի վճիռը:

Հիշեցնենք՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը վարչական դատարան է ներկայացրել հայցադիմում, որով  պահանջում է վերացնել ընկերության նկատմամբ տուգանք սահմանելու մասին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշումը: ՏՄՊՊՀ-ն ընկերությանը տուգանել է 2018 թվականի նոյեմբերի 20-ին՝ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի դրույթները խախտելու համար: Մասնավորապես, հանձնաժողովը համարել էր, որ ընկերությունը չարաշահել է գերիշխող դիրքը, և երկաթուղին տուգանվել էր 30 մլն դրամով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here