տուն Տնտեսական Հարավկովկասյան երկաթուղին 90 մլրդ դրամ ներդրումներ է արել

Հարավկովկասյան երկաթուղին 90 մլրդ դրամ ներդրումներ է արել

213
0

yerkatuxi

Գյումրու լոկոմոտիվային և վագոնավերանորոգման դեպոների վերակառուցումն ու այս տարվա մայիսին շահագործման հանձնումը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի այս տարվա կարևոր ձեռքբերումներից է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը: Նրա խոսքով՝ 2008-ից ենթակառուցվածքի արդիականացման ծրագրի շրջանակում վերանորոգվել է 300 կմ գիծ, տեխնոլոգիական նշանակության 160 օբյեկտ, 33 արհեստական կառույց, 130 կմ կոնտակտային գիծ, 140 կմ էլեկտրահաղորդման գիծ:

Ավարտվել են նաև Երևանի վագոնալոկոմոտիվային դեպոյի վերակառուցումը, հիմնանորոգվել՝ Երևանի, Գյումրու և Վանաձորի կայանները: Ընդհանուր առմամբ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի իրականացրած ներդրումային ծրագրերը ենթակառուցվածքի արդիականացման և շարժակազմի առողջացման համար 2008-2013թթ գերազանցել են 90 մլրդ դրամը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here