Հարավային Սուդանի նախագահ Սալվա Կիիրը և ապստամբների առաջնորդ Ռիեկ Մաչարը ստորագրել են զինադադարի համաձայնագիր։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Նշվում է, որ Կիիրը և Մարարը հանդիպել են առաջին անգամ այն բանից հետո, երբ երկրում դեկտեմբերի վերջից սկսվել են բախումները երկու հիմնական ցեղախմբերի միջև։ Երկու առաջնորդները սեղմել են միմյանց ձեռքը և միասին աղոթել։
Հիշեցնենք, որ բախումները սկսվել էին այն բանից հետո, երբ Հարավային Սուդանի նախագահ Սալա Կիիրի նկատմամբ իրականացվել է անհաջող մահափորձ։
Ավելի վաղ Միացյալ նահանգները սպառնացել էին, որ խիստ պատժամիջոցներ կկիրառեն Հարավային Սուդանի դեմ, եթե հակամարտող կողմերը չկնքեն հաշտություն։