տուն Քաղաքական Միջազգային Հարավային հոսքի կառուցումը կդադարեցվի

Հարավային հոսքի կառուցումը կդադարեցվի

120
0

south-stream-in-bulgaria

«Հարավային հոսք» գազատարի կառուցումը պետք է դադարեցվի, քանի դեռ այն համապատասխանեցված չէ Եվրամիության նորմերին։ Այս մասին հայտնել է Եվրամիության էներգետիկ հարցերով հանձնակատար Գյունտեր Էթինգերը։

Բանն այն է, որ Եվրամիությունը չի ցանկանում, որպեսզի Ռուսաստանն ստանա ևս մի գազամուղ, որով Եվրոպա կարտահանվի գազի այնպիսի ծավալ, որի դեպքում Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգը կկորցնի տրազիտ փոխադրումների իր կարևորությունը։

Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն, ով այցելել էր Ավստրիա, հայտարարել էր, որ պետք չէ քաղաքականացնել այս գազամուղի կառուցումը, մանավանդ, որ այն կապահովի եվրոպական գազային առաքումների անվտանգությունը։ Չնայած Եվրահանձնաժողովի կողմից արգելքներին, երեկ «Գազպրոմն» ու ավստրիական  South Stream Austria ստորագրել են գազամուղի ավստրիական հատվածի կառուցման պայմանագիրը։

Նախատեսվում է, որ «Հարավային հոսքով» տարեկան Եվրոպա կարտահանվի մինչև 60 մլրդ խորանարդ մետր գազ։ Այս գազատարից կօգտվեն Սերբիան, Բուլղարիան, Հունգարիան, Սլովենիան և Իտալիան։ Այն կունենա ճյուղավորումներ դեպի եվրոպական այլ երկրներ։ Նախատեսվում է, որ գազամուղը շայհագործման է հանձնվելու 2015 թվականի վերջին, եթե իհարկե, Եվրահանձնաժողովը չպնդի, որ դրա կառուցումը պետք է դադարեցնել։