Այսօր Ատլանտիկ օվկիանոսի հարավային մասում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնում ակզմել է 6,8 մագնիտուդ։ Այս մասին հաղորդում է Ամերիկյան երկրաբանական ծառայութոյւնը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հարավային Ամերիկայի և Անտարկտիդայի միջև 10 կմ խորության վրա։ Այս պահին հայտնի չէ, թե արդյոք կա ցունամիի վտանգ, տարածաշրջանում զոհերի և ավերածությունների մասին չի հաղորդվում։