ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ինքնասպանության դեպքի մասին, պարզվում է, նրա շրջապատը տեղյակ չի եղել:
Մեզ ասացին, որ դեպքի մասին Կուտոյանի հարազատներն ու մտերիմներն իմացել են մամուլից և անմիջապես շտապել են նրա տուն:
Ըստ «Հրապարակի» հաղորդած տեղեկության՝ այս պահին Կուտոյանի տանն են գտնվում նրա հարազատները, աշխատանքային ընկերները, այդ թվում` ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը: