Իրավապահների չորս ավտոբուս, ձյուն հավաքող հատուկ տեխնիկան, ինչպես նաև շտապ օգնության մեքենան շարժվել են Կիևի Մայդանի ուղղությամբ, որը գտնվում է ցուցարարաների վերահսկողության տակ: Այս մասին հաղորդում է Korrespondent.net-ը:
Երկար շարասյունը նկատվել է Եվրոպական հրապարակի և Գրուշևսկու փողոցում, որը հարում է Անկախության մայդանին: Ակտիվիստները մտահոգված են, որ հատուկ ստորաբաժանումները ձյուն մաքրելու պատրվակով կարող են ազատել Մայդանը:
Այս պահին մայդանում հոգևորականն աղոթք է կարդում: