տուն Քաղաքական Հայաստան Հատուկ նպատակով փորձ է արվում վարկաբեկել մեր գործընկերոջը. Անդրանիկ Քոչարյան

Հատուկ նպատակով փորձ է արվում վարկաբեկել մեր գործընկերոջը. Անդրանիկ Քոչարյան

515
0

Մեկնարկել են խորհրդարանական ճեպազրույցները:

Անդրադառնալով սիգարետի և այլ կոնտրաբանդաների մասին Միքայել Մինասյանի հայտարարությանը՝ ԱԺ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մասնավորապես նշեց.

«Շատ լավ հարց տվեցիք, Դուք շեշտեցիք, որ Միքայել Մինասյանը տիրապետում է նման սխեմաների: Ես էլ կասկած չունեմ, որ Միքայել Մինասյանը տիրապետում է նմանատիպ, նախկինում ստեղծված սխեմաների, բայց դա Հրաչ Հակոբյանի հետ որևէ կապ հաստատ չի կարող ունենալ, որովհետև, եթե Դուք ուսումնասիրած լինեք, սկսած սիգարետի արտադրողներից, կտեսնեք, թե ովքեր են. Վարդան Հարությունյան: Դրանք կապված են նախկին իշխանությունների օլիգարխիկ թևի հետ, և եթե շատ խորանանք, շատ բաներ անպայման պետք է բացահայտվեն, և մենք, որպես իշխանություն, Ազգային անվտանգության տեսանկյունից, եթե մաքսանենգ ապրանք է դուրս եկել, մաքսանենգությունը պետք է ֆիքսված լինի Հայաստանի մաքսային տարածքում, և եթե մաքսանենգ ապրանք է հայտնվել օտար պետության մեջ և դա ֆիքսվել է, ապա քրեական գործեր կհարուցվեն: Քրեական գործերի լրիվությունը պահանջելու է, որպեսզի իրոք բացահայտվեն մաքսանենգ ապրանքի հետ կապված բոլոր դրվագները, բայց եթե մաքսանենգ չի, էդ դեպքում լրիվ ուրիշ պատմություն է. ստացվում է, որ հատուկ նպատակով փորձ է արվում վարկաբեկել մեր գործընկերոջը: Եվ պարզվում է, որ մենակ Հրաչ Հակոբյանը չի, այլ Փաշինյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող՝ քաղաքական տիրույթում գտնված բոլոր անձինք. և Սիփան Փաշինյանի անունն է էնտեղ գրված, և էնտեղ հանցագործ աշխարհի ինչ-որ մարդիկ են: Ինչ ասես մտցնում են այդ պատրաստված նյութերի մեջ, էնպես որ, իհարկե, ուսումնասիրությունները պետք է գնան ամբողջության և լրիվության մեջ, որպեսզի այս թեման ոչ միայն բացահայտվի, այլ նաև չշահարկվի վարկաբեկման տիրությում, որը նպատակ է հետապնդում մաշեցնել իշխանությունների լեգիտիմությունը»: