Օրեր առաջ քաղաքացիներից մեկը «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրեց, որ տեսել է՝ ինչպես են հատուկ բժշկական դիմակներով եւ հագուստներով մի քանի անձինք Երեւանի Դերենիկ Դեմիրճյանի փողոցից տարել Իրանից ժամանած 2 քաղաքացիների:
Նույն տարածքի բնակիչներից մեկը ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ ըստ իր տեղեկությունների՝ այդ քաղաքացիներին Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում չեն ստուգել, այդ պատճառով էլ եկել են, որպեսզի տանեն անհրաժեշտ հետազոտություններն իրականացնելու: Նրանք, սակայն, շուտով տուն են վերադարձել, քանի որ պարզվել է՝ առողջ են:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում