տուն Քաղաքական Հայաստան Հավաքագրված տեղեկատվությունը կոչնչացվի. Բադալյան

Հավաքագրված տեղեկատվությունը կոչնչացվի. Բադալյան

265
0

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանի մամուլի ասուլիսի ներածական մասից հետո նա պատասխանեց լրագրողների հարցերին:

Բագրատ Բադալյանն ասաց, որ բջջային օպերատորները բավականին մեծ թվով ինտերնետային միջոցներ անվճար հատկացրել են մեկուսացված և ինքնամեկուսացված մարդկանց, որպեսզի թվային միջոցներով հնարավոր լինի վերահսկել գործընթացը:

Հավաքագրված տվյալները արտակարգ դրության ավարտից երեք շաբաթ հետո ոչնչացվելու է տեղեկատվությունը: Ոչնչացվելու է ամբողջությամբ:

Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանը խոսեց նաև հասարակության արձագանքների մասին` բջջային հավելվածների միջոցով վերահսկողության մասով:

Նա ընդգծեց, որ երեկվանից գործարկված թվային միջոցներով վիրուսի կանխարգելման ուղղությամբ կատարված աշխատանքներին մասնակցել են մոտ հարյուր քաղացացիներ: Արձանագրված կարծիքները եղել են  միայն դրական գնահատականներ, և մարդիկ սիրալիր պատասխանել են բոլոր հարցերին:

Հայկ Մագոյան