տուն Հասարակություն Հավատարմությունը Հայաստանին կասկածից վեր է. «Ֆիլիպ Մորիսը»՝ Արսեն Թորոսյանին

Հավատարմությունը Հայաստանին կասկածից վեր է. «Ֆիլիպ Մորիսը»՝ Արսեն Թորոսյանին

1588
0

Երեկ Araratnews.amանդրադարձել է «Ֆիլիպ Մորիս» ընկերության արձագանքին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գրառմանը:

Հիշեցնենք՝ կառավարության ներկայացուցիչը հրապարակել էր փաստաթուղթ, ըստ որի՝ 1989 թ. Թուրքիայի կառավարությունը դիմել է «Ֆիլիպ Մորիս» ընկերությանը, որպեսզի վերջինս ազդի ԱՄՆ քաղաքական գործիչների վրա, եւ չընդունեն Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը: Գրել էինք, որ ընկերությունը խոստացել էր անդրադառնալ այդ հայտարարությանը:

Այսօր «Ֆիլիպ Մորիս» ընկերությունից Araratnews.am-ին հայտնեցին պաշտոնական դիրքորոշումը Արսեն Թորոսյանի գրառմանը: «ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված նամակին ի պատասխան, հարկ ենք համարում հայտնել հետևյալը՝ այն չի հեղինակել Philip Morris International-ը կամ վերջինիս որևէ դուստր ձեռնարկություն։ Գրությունը ներկայացված է մի կազմակերպության ձևաթղթի վրա, որը ժամանակին հանդիսանում էր ներկայումս որպես Altria Group Inc անվամբ հայտնի ամերիկյան ընկերության դուստր ձեռնարկություն։ Ընկերություն, որի հետ Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլը չունի ոչ մի կորպորատիվ հարաբերություն ավելի քան 10 տարի։  Առհասարակ, Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլը և նրա դուստր ձեռնարկությունները չեն ներգրավվում նմանատիպ հարցերում՝ հարցեր, որոնք վերաբերում են բացառիկ ինքնիշխանությանը, աշխարհաքաղաքական կարևորությանը և որոնք կապ չունեն մեր բիզնեսի կամ արտադրանքի հետ: Մեր հավատարմությունը Հայաստանին կասկածներից վեր է: Հիմնադրման պահից ի վեր Ֆիլիպ Մորրիս Արմենիան գործում է ազնիվ և թափանցիկ՝ ներդնելով միջազգային լավագույն կորպորատիվ մշակույթն ու փորձը: Այսօր Ֆիլիպ Մորրիս Արմենիան երկրի խոշորագույն հարկատուներից մեկն է: Ավելին, Հայաստանը աշխարհում երեք երկրներից է, որտեղ կառուցվում է ռազմավարական կարևորություն ունեցող ՖՄԻ գիտահետազոտական կենտրոնը, որը խթանում է մեր նորարարությունների աճը ամբողջ աշխարհում: Այդ նորամուծությունները առանցքային են առանց ծուխ ապագա կերտելու մեր առաքելության համար։ Վստահ ենք, որ քաղաքական գործիչները, ովքեր ներկայումս կերտում են մեր երկրի նոր ինստիտուցիոնալ համակարգը և օրենսդրությունը, առաջնորդվում են միլիոնավոր հայերի շահերով, և ո՛չ 30-ամյա հանգամանքներով, որոնք փորձ է կատարվում վերագրել մեր ընկերությանը»,- պարզաբանում է ընկերությունը:

Սոնա Դավթյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here