Ծննդատան անհրաժետշությունը ոչ թե ծննդատան տարեկան ծնելիության քանակով պիտի կարգավորվի այլ քաղաքաշինական նորմով՝ բնակավայրից մոտակա ծննդատան մաքսիմալ հեռավորությամբ:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մշակույթի նախկին փոխնախարար Տիգրան Գալստյանը և հավելել.
— Քաղաքաշինական նորմը պիտի հիմնված լինի գիտահետազոտական ուսումնասիրությունների վրա, որտեղ առողջապահության փորձագետը պիտի առաջարկի այն մաքսիմալ ժամանակը, որ անհրաժեշտ է հղի կնոջը իր տանից հիվանդանոց հասցնելու համար (հաշվարկվում է ժամանակի պատճառով առաջացած ծնելիության խնդիրների դիտարկման վիճակագրության արդյունքում), պիտի հաշվի առնվի ձմռանը լեռնային ճանապարհների դժվար անցանելությունը և դրա հիման վրա հաշվարկվի և հստակ գոտևորում և հեռավորության նորմ սահմանվի կմ-ով:
Հայաստանի ամենահեռավոր բնակավայրի բնակիչը նույն հնարավորությունը պիտի ունենա, ինչ մյուսները:
տուն Հասարակություն Հավասար հնարավորություններ. նախկին փոխնախարարը՝ ծննդատների հնարավոր օպտիմալացման մասին