Կառավարությունն այսօր հավանություն տվեց «Օնիրա քլաբ» ՍՊԸ Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի Երևան-Աբովյան խճուղի 5 վայրում ժամանցի և հանգստի կենտրոնի կառուցման ներդրումային ծրագրին` խաղատուն կամ շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կազմակերպելու համար: Որոշման ընդունումը պայմանավորված է «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքով և, ՀՀ վարչապետի դիտարկմամբ, առաջին անգամ է գործում օրենքի այն դրույթը, որի համաձայն խաղատուն կամ շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կարող է կազմակերպվել ՀՀ կառավարության հավանությանն արժանացած 40 մլրդ դրամից ավելի ներդրումային ծրագրի դեպքում` կառավարության սահմանած վայրին և չափանիշներին համապատասխան: