Քիչ առաջ կայացած ասուլիսում, որը հաջորդել է Եվրասիական միության անդամ երկրների նախագահների խորհրդի նիստին, հայտարարվել է, որ Մաքսային միությանը միանալու Հայաստանի «ճանապարհային քարտեզը» հաստատվել է: Այս մասին քիչ առաջ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի անդամակցության հարցով իր վերապահման մասին հայտարարել էր Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևը, ով ասել էր, Լեռնային Ղարաբաղի հետ Մաքսային միության ընդհանուր սահմանը խնդրահարույց է և ղազախական կողմը սպասում է Հայաստանի պարզաբանումներին: