Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 350–ով և դարձել 13 675։ Հաստատավել է 350 նոր դեպք, 352 առողջացած և 6 մահվան դեպք:
Ինչպես հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը, այս պահին փաստացի բուժում է ստանում 8933 մարդ, կատարվել է 70 000 թեստավորում, առողջացել են վարակվածներից 4451-ը։
Ընդհանուր առմամբ գրանցվել է 217 (+6) մահվան դեպք։ Այլ պատճառներով մահվան դեպքերի թիվը ավելացել է 2–ով (74)։
Նշենք, որ հունիսի 8-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 13 325 էր:
Այսպես՝
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը — 13675
Առողջացածներ — 4451
Փաստացի բուժվողներ -8933
Ընդհանուր թեստեր — 71405
Մահվան ելքեր — 217
Մահվան ելքեր այլ պատճառով –74