Հունիսի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 13325 դեպք, որոնցից 4099-ը` առողջացած, 211-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8943 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 70000 թեստավորում:
Նշենք, որ Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը նախօրեին տեղեկացրել էր, որ ախտահանման պրոֆիլակտիկ աշխատանքներով պայմանավորված հունիսի 7-ին չի աշխատելու հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիան, որն իրանացնում է կորոնավիրուսային հիվանդության թեստերի հիմնական ծավալը։
«Սրանով պայմանավորված՝ վաղվա հետազոտության արդյունքները կլինեն ավելի քիչ», — հայտնել էր խոսնակը:
Այսպես՝
Ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 195 նոր դեպք և 85 առողջացած և 11 մահվան դեպք։