տուն Հասարակություն Առողջապահություն Հաստատվել է կորոնավիրուսով վարակման 351 նոր դեպք. կա 1 մահ

Հաստատվել է կորոնավիրուսով վարակման 351 նոր դեպք. կա 1 մահ

236
0

Հայաստանում մայիսի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 351 նոր դեպք: Մահացել է 1 քաղաքացի: Վարակվածների ընդհանուր թիվը 4823 է, մահացածների թիվը՝ 61:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Մեկ օրում առողջացածների թիվը 94 է, ընդհանուր առողջացածներինը՝ 2019, փաստացի բուժվողներինը՝ 2718: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 41850 քաղաքացի:  Ընդհանուր առմամբ՝ նման դեպքերի թիվը 25 է: