Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 335-ով և հասել 5606-ի։ Այս մասին հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 2928 մարդ, կատարվել է 45.822 թեստավորում, առողջացել են վարակվածներից 2581-ը։
Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 70 դեպք և մահվան 27 անուղղակի դեպք: Սա նշանակում է, որ մահվան դեպքերն ավելացել են 3-ով:
Մայիսի 20-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 5271 էր: