տուն Հասարակություն Առողջապահություն Կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվը հասավ 822-ի

Կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվը հասավ 822-ի

547
0

Հայաստանում ապրիլի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 52 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 822 է, այս մասին տեղեկանցում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Ապրիլի 5-ի դրությամբ կորոնավիրուսից բուժվածների թիվը 57 է, փաստացի բուժվողներինը՝ 758, բացասական թեստերը՝ 3877, մահվան ելքերը՝ 7:

ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է վերջին օրերերին արձանագրված դեպքերին.

«Առողջացածների թիվն ավելացել է 14-ով 

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը — 822
Բուժվածներ — 57
Փաստացի բուժվողներ — 758
Բացասական թեստեր — 3844
Մահվան ելքեր — 7»,- գրել է Ալինա Նիկողոսյանը: