տուն Հասարակություն Առողջապահություն Հաստատվել է 439 նոր դեպք. կա 16 մահ

Հաստատվել է 439 նոր դեպք. կա 16 մահ

753
0

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 439–ով և դարձել 35 693։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 10 171 (-449) մարդ, կատարվել է 148 180 (+1072) թեստավորում, առողջացել են վարակվածներից 24 206–ը (+704)։ Գրանցվել է մահվան 662 (+12) դեպք։ Այլ պատճառներով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 215 է (+4)։ Հուլիսի 20-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 34 981 էր: