Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 372–ով և դարձել 7774։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը, այս պահին փաստացի բուժում է ստանում 4377 մարդ, կատարվել է 53678 թեստավորում, առողջացել են վարակվածներից 3255–ը։
Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 98 դեպք և մահվան 49 անուղղակի դեպք: Հայաստանում երեկ մայրական մահվան առաջին դեպքն է գրանցվել։
Հիշեցնենք, որ մայիսի 26-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 7402 էր: