Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 554–ով և դարձել 33 559։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:
Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 10 996(֊120) մարդ, կատարվել է 139 220 (+2 418)թեստավորում, առողջացել են վարակվածներից 21 348 (+619)–ը ։ Գրանցվել է մահվան 592 (+11) դեպք։ Այլ պատճառներով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 189 (+5) է։