տուն Հասարակություն Իրավական Հասմիկ Սարգսյանին բերման են ենթարկում. ահազանգում է փաստաբանը

Հասմիկ Սարգսյանին բերման են ենթարկում. ահազանգում է փաստաբանը

351
0

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ Ա. Հ. Ալեքսանյանի կամայական որոշման հիման վրա այս պահին Գորիսի 3 ոստիկանները բերման են ենթարկում ոստիկանության Սիսիանի բաժնում խոշտանգման ենթարկված Հասմիկ Սարգսյանին:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի փաստաբան Արա Ղարագյոզյանը: Նա նաև տեղեկացրել է, որ Հասմիկ Սարգսյանի անչափահաս երեխան կարող է մնալ փողոցում, քանի որ այս ընթացքում դպրոցում է գտնվել և մայրիկի բերման ենթարկվելու մասին տեղյակ չէր:

Որքանո՞վ է լուրը համապատասխանում իրականությանը և ինչո՞վ է պայմանավորված Սիսիանի բնակչուհուն բերման ենթարկելու որոշումը, փորձեցինք պարզաբանում ստանալ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից: Մեր հեռախոսազանգերն առայժմ անպատասխան մնացին:

Ավելի վաղ, այս տարվա ապրիլի 11-ին Վճռաբեկ դատարանը որոշել էր պայմանականորեն չկիրառել Սիսիանի բնակիչ Հասմիկ Սարգսյանի նկատմամբ պատիժը և նշանակել էր 2 տարի փորձաշրջան: Հիշեցնենք, միայնակ մայր Հասմիկ Սարգսյանը երեխաներին պահելու համար ծայրահեղ անհրաժեշտությունից դրդված է մի քանի անգամ ուտելիք և գումար գողացել։ Վերաքննիչ դատարանը նրան դատապարտել էր 5 տարվա ազատազրկման։