տուն Քաղաքական Հայաստան Հասարակությունն իր վարքագիծը փոխում է, իսկ բիզնեսը դրա հետևից է գնում. Բաբկեն...

Հասարակությունն իր վարքագիծը փոխում է, իսկ բիզնեսը դրա հետևից է գնում. Բաբկեն Թունյան

254
0

Աշխարհն այլևս առաջվանը լինել չի կարող: Փոխվել է ամեն ինչ: Կյանքը նոր ընթացք է ստացել: Նոր մարտահրավերներ, նոր գաղափարներ…

Արդեն երկու ամսից ավելի է, որ մենք ապրում ենք նոր Հայաստանում: Վիրուսի դեմ պայքարելու, վիրուսի հետ կողք կողքի ապրելու համար տնտեսության կայունությունը, դրա ընթացքի պահպանումը կենսական անհրաժեշտություն է: Եվ, բնականաբար, մեր տնտեսական կյանքում էլ եղել են բազմաթիվ փոփոխություններ` իրենցից բխող ռիսկերով, խնդիրներով հանդերձ:

Մեր երկրում տնտեսական նոր ուղղությունների, նոր մասնագիտությունների, հեռավար սպասարկման, առկա ռիսկերի առնչությամբ զրուցեցինք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի հետ:

Araratnews.am լրատվականի հետ զրույցում Բաբկեն Թունյանն ասաց, որ այս հարցերը շատ գլոբար և խորքային են: Համոզմունք հայտնեց, որ նոր ուղղություններ, բնականաբար, կլինեն, բայց հստակ չկարողացավ ասել, թե դրանք որոնք են:

Տնտեսական հանձնաժողովի նախագահը երկրի տնտեսական զարգացման և ռազմավարության մասին ասում է, որ այն դեռևս անցյալ տարվանից մշակման փուլում է.

«Հայաստանի երկարամյա զարգացման ռազմավարությունը անցած տարվանից մշակման փուլում է և հիմա կամբողջացվի՝ հաշվի առնելով այս վիրուսը, դրա հետևանքները, ազդեցությունը համաշխարհային և Հայաստանի տնտեսության վրա: Կլինեն ճշգրտումներ, նկատի առնելով նաև նոր մարտահրավերները, ինչից հետո կներկայվի հանրությանը»:

Բաբկեն Թունյանի կարծիքով՝ աշխարհն առանց այս ճգնաժամի էլ արագ փոխվում է, բայց ճգնաժամը դրա արագ փոփոխումը երկարաձգել է.

«Փոփոխությունները հիմնականում կապված են մարդկանց վարքագծի փոփոխության հետ: Հասարակության բոլոր անդամներն իրենց վարքագիծը փոխում են, իսկ բիզնեսը դրա հետևից է գնում: Այս դեպքում առաջ տանող հիմնական ուժը  հենց հասարակության վարքագիծն է: Ու հիմնական, գլոբար փոփոխություններից մեկը լինելու է դեպի օնլայն ծառայությունների շարժի արագացումը: Ճիշտ է, այդ տենդենցը նոր չէ, բայց հիմա ավելի է շատացել, ինչը ոչ միայն ֆինանսական արդյունավետության տեսանկյունից է արդարացված, այլ նաև առողջապահական, սոցիալական և այլն»:

Պատգամավորն ասում է, որ ճգնաժամից տուժել է նաև ՏՏ ոլորտը, բայց ոչ այնքան, որքան տուրիզմը: Նա միաժամանակ ընդգծում է, որ պետք է հաշվի առնել ՏՏ ոլորտի արտադրանքի և նրա կողմից մյուս ոլորտների սպասարկման կարևոր բաղադրիչը:

Օռցանց առևտուրն իր հերթին ռիսկեր է պարունակում: Ֆինանսական անվտանգության տեսանկյունից, Թունյանն ասում է, որ այդ բաղկացուցիչը միշտ էլ եղել է, որն այս պահին այլընտրանք չունի:

«Եթե օգուտներն ու վնասները համադրում ենք, ապա միանշանակ օգուտներն ավելի շատ են: Բացի դրանից՝ աշխարհը գնում է դրա զարգացմանը, և մենք չենք կարող հետ մնալ այդ գործընթացից»,- ասում է Բաբկեն Թունյանը:

Հայկ Մագոյան