տուն Լուրեր «Հասարակության վստահության մակարդակը պետք է փորձենք բարձրացնել». Հովհաննես Մանուկյան

«Հասարակության վստահության մակարդակը պետք է փորձենք բարձրացնել». Հովհաննես Մանուկյան

64
0

Հովհաննես ՄանուկյանԱրդարադատության ոլորտում անելիքները շատ են և դա կապ չունի նրա հետ, թե ինչ ժառանգություն է մնացել նախորդ նախարարներից: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանը: «Արդարադատությունը ծանրագույն ոլորտներից մեկն է և շատ գործ կա անելու: Շատերը արդարադատությունը և դատական համակարգը շփոթում են: Երբ ես մտնում էի կառավարության նիստի, մարդիկ հետևյալ արտահայտությունն արեցին՝ այ հիմա տեսնենք արդարադատության նախարարը արդար կդատի, թե չէ: Արդարադատության նախարարը չի դատում, լրիվ այլ գործառույթներ ունի»,- ասաց Հ. Մանուկյանը՝ հավելելով, որ ոլորտում փոփոխություններ լինելու են: Հարցին, թե լինելու՞ է արդյոք կադրային ջարդ, նա պատասխանեց. «Կադրային ջարդը լուրջ փոփոխություն չի, լուրջ փոփոխությունը գրագետ կադրային քաղաքականությունն է»:

Հ. Մանուկյանն ասաց, որ վերջերս հրաժարական տված փոխնախարարին ինքը առաջարկել է աշխատել, բայց վերջինս գերադասել է մասնավոր սեկտորը: «Ոլորտը այսօր ունի բազմաթիվ հիմնախնդիրներ, ամենակարևորն ասեմ՝ հասարակության վստահության մակարդակը, որը պետք է փորձենք բարձրացնել»,- ասաց Հ. Մանուկյանը: