տուն Քաղաքական Միջազգային Հասարակական մի քանի տասնյակ գործիչներ քննադատել են Քեմերոնին Մեծ Բրիտանիան «քրիստոնեական» անվանելու...

Հասարակական մի քանի տասնյակ գործիչներ քննադատել են Քեմերոնին Մեծ Բրիտանիան «քրիստոնեական» անվանելու համար

86
0

1364560

Տասնյակ գրողներ և հասարակական այլ գործիչներ քննադատել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին «քրիստոնեական Բրիտանիա» եզրույթն օգտագործելու համար։ Այս մասին հաղորդում է The Telegraph-ը, որին փոխանցվել է 55 ստորագրությամբ նամակ։

Նամակում նշվում է, որ անթույլատրելի է Մեծ Բրիտանիան համարել քրիստոնեական երկիր։ Ըստ հեղիանկների՝ նախարարներից ոչ մեկը իրավունք չունի նախապատվություն տալ այս կամ այն կրոնին, կրոնը խառնել քաղաքականության հետ։ Նամակը ստորագրել են գրողներ Ֆիլիպ Փուլմանն ու Թերի Փրաթչետը, ֆիզիկոս Ջիմ Ալ-Խալիլին, նոբելյան մրցանակակիրներ Ջոն Սալթոնն ու Հարոլդ Կրոտոն։ «Հնարավոր է, որ սա փորձ է նմանվել Ամերիկային։ Մենք նմանակում ենք ամերիկյան շատ երևույթներ, սակայն ես կարծում եմ, որ դա վատ գաղափար է», — ասել է Փուլմանը։