տուն Քաղաքական Միջազգային Հասան Ռուհանին հույս ունի խորացնել Վրաստանի հետ փոխգործակցությունը

Հասան Ռուհանին հույս ունի խորացնել Վրաստանի հետ փոխգործակցությունը

136
0

rohani 1

Իրանի նախագահ Հասան Ռուհանին շնորհավորել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլուն այդ երկրի ամենաբարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ երկու երկրների միջև հարաբերությունները կխորանան:

«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Իրանի Իսլամական Հանրապետության և Վրաստանի միջև ամուր և երկարատև գործակցության ակունքները սկիզբ են առնում հնագույն միավորումներից և ընդհանուր մշակույթից: Հուսով եմ, որ երկու երկրների ղեկավարների համատեղ ջանքերի շնորհիվ կխորանա տարածաշրջանային և միջազգային համագործակցությունը տարբեր ոլորտներում», — հայտարարարել է Ռուհանին:

Հիշեցնենք, որ Մարգվելաշվիլու երդմնակալության արարողությունը կկայանա նոյեմբերի 17-ին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here