ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեի համանախագահ Ֆրենկ Փալոնեն հայտարարել է Ներկայացուցիչների պալատում նախանշված քվեարկության մասին, որի օրակարգում Հայոց ցեղասպանության ճանաչման և հիշատակի մասին բանաձևն է:
«Հաջորդ շաբաթ Ներկայացուցիչների պալատում տեղի կունենա Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանն առնչվող պատմական քվեարկությունը: ԱՄՆ-ը պետք է հանդես գա մարդկության դեմ կատարված հանցագործությունների դեմ, հատկապես, որ Թուրքիան նոր էթնիկ զտումներով է սպառնում Սիրիայի հյուսիսում»,- թվիթերյան իր էջում գրել է կոնգրեսականը:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 1915 թ. տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևին աջակցել են Ներկայացուցիչների պալատի 113 անդամ և Կոնգրեսի 20 սենատոր: