Armsport.am-ը գրում է.
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը Ֆինլանդիայից կրած պարտությունից հետո լրագրողների հետ զրույցում կիսվել է տպավորություններով.
«Առաջին կեսում գոլային պահեր ստեղծեցինք, ինչ-որ բաներ ստացվեցին, մրցակիցը վտանգավոր պահեր ստեղծում էր հիմնականում ստանդարտ իրավիճակներից: 4-5 անկյունային եղավ, որից մեկն ավարտվեց գոլով:
Երկրորդ կեսում փորձեցինք ավելի առաջ գնալ, բացվեցինք մի փոքր, երկրորդ գոլը հակագրոհի արդյունքում բաց թողեցինք ու դրանից հետո մեզ մոտ կորավ խաղային կարգապահությունը: Փոփոխություններ կատարեցինք, որպեսզի արագացնենք խաղը, թարմացնեինք… Արասը, Էդգար Բաբայանը պետք է թարմացնեին առաջին գծում խաղը …չստացվեց»:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում