տուն Սպորտ Հաջողությունը Մոուրինյոն վերագրում է իրեն, անհաջողությունը` ֆուտբոլիստներին. Յոհան Կրոյֆ

Հաջողությունը Մոուրինյոն վերագրում է իրեն, անհաջողությունը` ֆուտբոլիստներին. Յոհան Կրոյֆ

174
0

2013_3_22_3_32

Հոլանդացի հանրահայտ ֆուտբոլիստ և մարզիչ, «Ոսկե գնդակի» դափնեկիր Յոհան Կրոյֆը Չեմպիոնների լիգայի «Չելսի» — ՊՍԺ պատասխան խաղի նախօրեին հայտարարել է, որ լոնդոնցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն փոխանակ սեփական սխալներն ընդունի, բոլոր մեղքերը բարդում է ֆուտբոլիստների վրա:

«ՊՍԺ-ն ուժեղ թիմ է , ունի լավ խաղացողներ: «Չելսին» նույնպես ունի գերազանց ֆուտբոլիստներ, և ես չեմ կարծում, թե Մուրինյոն ինձ հետ չի համաձայնի: Նա իրեն միշտ միօրինակ է պահում։ Եթե գործերը լավ են ընթանում, ապա դա վերագրում է իրեն: Եթե ինչ-որ բան այն չէ, նա մեղադրում է ֆուտբոլիստներին: Նման պահվածքի պատճառով նա փչացրեց «Ռեալի» մթնոլորտը: Հիմա մենք տեսնում ենք, որ նույնը տեղի է ունենում «Չելսիում»: Մոուրինյոյի խնդիրն այն է, որ նա մտածում է միայն արդյունքի մասին: Նա հեռանկարային չի մտածում, և դա ոչ միայն իմ կարծիքն է», — ասել է Կրոյֆը: Այս մասին հաղորդում է AS-ը: