տուն Քաղաքական Միջազգային ՀԱՊԿ-ն և ՆԱՏՕ-ն չպետք է միջամտեն Ուկրաինայի գործերին․ Բորդյուժա

ՀԱՊԿ-ն և ՆԱՏՕ-ն չպետք է միջամտեն Ուկրաինայի գործերին․ Բորդյուժա

94
0

1390308847_nikolya-bordyuzha

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը և ՆԱՏՕ-ն չպետք է միջամտեն Ուկրաինայի ներքին գործերին։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Մինսկում կայացած «Կլոր սեղանից» հետո։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։

«Ես խորապես վստահ եմ, որ այսօր այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են ՀԱՊԿ-ն ու ՆԱՏՕ-ն, չպետք է միջամտեն Ուկրաինայի իրավիճակին։ Դա ամենացավոտը կլինի։ Ինքը՝ ժողովուրդը, պետք է մշակի իրավիճակը հանդարտեցնելու մոտեցումները», — նշել է նա։

«Ինձ մտահոգում են ՆԱՏՕ-ի ղեկավարի մշտական հայտարարություններն այն մասին, որ փորձագետներ ենք ուղարկում (Ուկրաինա — խմբ.) և պատժելու ենք Ռուսաստանին։ Դա ավելի է սրում իրավիճակը», — ասել է Բորդյուժան։