Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ ՀԱՊԿ-ն չի պատրաստվում միջամտել անդամ պետությունների ներքին գործերին: Այս մասին նա ասել է գունավոր հեղափոխությունների արձագանքմանը նվիրված կլոր սեղանին:
«ՀԱՊԿ-ի գիծը հետևյալն է` չմիջամտել անդամ պետությունների ներքին գործընթացներին և քաղաքական կյանքին: Մեզ հետաքրքրում են արտաքին վտանգները»,- ասել է Բորդյուժան: Սակայն նա միաժամանակ նշել է, որ ՀԱՊԿ-ին հետաքրքրում են «գունավոր հեղափոխությունները» արտաքին միջամտության և անդամ պետություններում օրինական իշխանության տապալման փորձերը կամ բողոքի տարբեր ակցիաների իրականացումը: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը: