Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը չի պատրաստվում Ղազախստանում կամ Կենտրոնական Ասիայի անդամ մյուս երկրներում տեղադրել «Իսքանդեր-Մ» տեսակի հրթիռային համակարգեր։ Այս մասին ITAR-TASS գործակալությանը հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։
«Իհարկե, ո՛չ։ Ոչ մի «Իսքանդեր» տեղադրել չենք պատրաստվում», — ասել է նա։ «Ինչի՞ համար։ Բնակչությանը ռմբակոծելու համա՞ր։ Մեծ հաշվով, «Իսքանդերը» դա զենք չէ, այն անհրաժեշտ է մարտահրավերներին դիմակայելու համար, որը մեր կանխատեսմամբ կլինի Աֆղանստանից», — ասել է նա։
ՀԱՊԿ պետքարտուղարը նշել է, որ Աֆղանստանից եկող վտանգ ասելով նա ի նկատի ունի այդ տարածքը, որպես անկայունության աղբյուր, այնտեղ գտնվող մեծ քանակությամբ զենք և զինամթերքը, նարկոտրաֆիկը, զինված խմբերը, գրոհայիների պատրաստման բազաները։ Բորդյուժայի խոսքերով՝ այս մարտահրավերներն արդեն իսկ կային, երբ ՆԱՏՕ-ն ակտիվ գործողություններ էր իրականացնում Աֆղանստանում, այն կլինի նաև հիմա՝ երբ ՆԱՏՕ-ն լքում է Աֆղանստանը։ Ավելի վաղ, որոշ լրատվամիջոցներ հաղորդել էին, որ Ղազախստանի սահմանից 100 կմ հեռավորության վրա տեղադրվելու են «Իսքանդեր — Մ» համակարգեր։