Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները կօգնեն Տաջիկստանին ամրապնդել Աֆղանստանի հետ սահմանը: Այս մասին այսօր հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Հաղորդում է ITAR-TASS-ը:
«Վերջերս ՀԱՊԿ մի խումբ ներկայացուցիչներ հետազոտել են տաջիկա-աֆղանական սահմանը: Մեր գնահատականներով` իրավիճակն այնտեղ սրվում է: Մեկ տարվա ըթնացքում սահմանային բախումների թիվը կրկնապատկվել է: Ավելացել են զինած խմբերի կողմից սահմանը հատելու և դեպի Տաջիկստանի խորքերը ներխուժելու փորձերը»,- ասել է նա` հիշեցնելով, որ սեպտեմբերի 23-ին ՀԱՊԿ ղեկավարների նիստի ժամանակ որոշում է կայացվել տաջիկ սահմանապահներին անհապաղ օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Բորդյուժան մտահոգվել է, որ սահմանն անօրինական հատման դեպքերը զգալի կավելանան, երբ հաջորդ տարի Միջազգային կոլաիցիոն զորքերը, որոնք ապահովում են Աֆղանստանի անվտանգությունը, լքեն երկիրը: