ՀԱՊԿ խաղաղապահ զորքերը իրավունք կստանան մասնակցել խաղաղապահ գործողությունների 6 անդամ երկրների սահմաններից դուրս: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Գենադի Նևիգլասը: Այս մասին հաղորդում է RIA-Novosti-ն:
«Մեր խաղաղապահ կոնտինգենտը արդեն կազմավորված է: Հոկտեմբերին կլինի մեծ զորավարժություն: Խաղաղապահ ուժերը հասունության քննություն կհանձնեն ՄԱԿ-ի համապատասխան հանձնաժողովում, որից հետո իրավունք կստանան մեր վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում», — Մինսկում ասել է Նևիգլասը:
Նևիգլասը նաև հիշեցրել է, որ ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման զորքերի թիվը կազմում է 26 հազար մարդ: