Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անվտանգության խորհրդի քարտուղարների հանձնաժողովի նիստը, որը պետք է տեղի ունենար ապրիլի 16-ին, կորոնավիրուսի պատճառով տեղափոխվել է եւ ավելի ուշ տեղի կունենա։ Ria.ru-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստի եւ պաշտպանության նախարարների խորհրդի նիստի անցկացման ժամկետները դեռեւս որոշված չեն։
«ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների հանձնաժողովի նիստը, որը պետք է կայանար ապրիլի 16-ին, կորոնավիրուսի համավարակի պատճառով տեղափոխվել է ավելի ուշ ժամկետ։ ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստի եւ պաշտպանության նախարարների խորհրդի նիստի անցկացման ժամկետները դեռեւս որոշված չեն»,- ասել է նա։