տուն Հասարակություն Առողջապահություն Հապաղումը կարող է կործանարար լինել. Արտավազդ Սահակյան

Հապաղումը կարող է կործանարար լինել. Արտավազդ Սահակյան

422
0

Պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նորից եմ դիմում ՀՀ կառավարությանը՝

Աշխարհում՝ հատկապես Եվրոպայում, իրավիճակը սրընթաց վատթարանում է։Հնարավոր անդառնալի կորուստներից խուսափելու նպատակով անհրաժեշտ է կիրառել խստագույն միջոցառումներ ՝ ներգրավելով ուժային կառույցների հնարավորությունները՝ մարդկանց տեղաշարժը և շփումը բացառելու նպատակով։Երևանի փողոցներում առայժմ տիրում է աշխուժություն և եռուզեռ։
Հապաղումը կարող է կործանարար լինել!!!
Հուսով եմ, որ մեր քաղաքացիները ըմբռնումով կմոտենան ստեղծված իրավիճակին՝ իրենց կարգապահությամբ օգնելով բժիշկներին, ովքեր հիմա առաջնագծում են։Դրանով իսկ կարող եք ձեր աջակցությունը ցուցաբերել առողջապահության նախարարությանը»: