տուն Լուրեր Բլոգ Հաշտության ձեռք, թե դավաճանություն

Հաշտության ձեռք, թե դավաճանություն

208
0

gummatovՍարգիս Ասատրյանն իր facebook սոցցանցի էջոում գրում է.

Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության ներկայացուցիչ Ալի Ահմադովը Թալիշ-Մուղանյան հանրապետության հիմնադիր նախագահ Ալիքրամ Հումմաթովին անվանել է դավաճան, ասել է, որ այդ մարդը դավաճանել է իր հայրենիքն ու ծախվել հայերին: Չէ որ նա իրավունք չուներ գնալ Ղարաբաղ և ընդհանրապես կապեր հաստատեր հայերի հետ: Մեկ այլ պատգամավոր Մուբարիզ Գուրբանլին հայտարարել է, որ Հումմաթովն իր այս քայլով ոտնահարել է զոհված
ազատամարտիկների հիշատակը, որ ամբողջ ադրբեջանցի ժողովուրդը դատապարտում է նրան որպես դավաճան: Հետաքրքիր է, իսկ ի՞նչ է ասել Հումմաթովը: «Տղամարդու պես կռվել եմ, իսկ այժմ տղամարդու պես հաշտության ձեռք եմ մեկնում: Այո ես կռվել եմ Ղարաբաղում, սակայն այսօր ես ատում եմ պատերազմը  և չեմ ցանկանում, որ այն կրկնվի:»: Սակայն ամբողջ աբսուրդը կայանում է նրանում, որ վերոհիշյալ պատգամավորներն ընդհանրապես չեն ծառայել բանակում և պատկերացում չունեն պատերազմի մասին, իսկ Հումմաթովը ստեղծել է Լենքորանի գումարտակը, առաջիններից է պատերազմել հայերի դեմ, եղել է Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարը, այն ժամանակ երբ այսօրվա ադրբեջանական չինովնիկները հանգիստ նստած էին տանը, կամ պապայի փեշի տակ էին մտել: Սակայն այսօր այդ մարդը հաշտության ձեռք է մեկնում և ճանաչում ԼՂՀ-ն որպես հայկական տարածք: Սա արդեն իսկ դավաճանություն է Ադրբեջանի տեսանկյունից, և ոչ ոք հաշվի չի առնում, որ նա արյուն է թափել այդ երկրի համար:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here