տուն Լուրեր Հաշմանդամ երեխաների ծնողներից գումար չի գանձվի. պարզաբանում

Հաշմանդամ երեխաների ծնողներից գումար չի գանձվի. պարզաբանում

129
0

23535899

 

Օրերս Հայաստանի մայրեր ՀԿ-ի նախագահ Նարինե Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել, որում ասվում է, թե Առողջապահության նախարարությունը օրենք է ընդունել, որի հիման վրա հաշմանդամ երեխաներին տրվող վերականգնողական բուժման ընթացքում երեխային հիվանդանոցում խնամելու համար սոցիալապես ապահով համարվող ծնողներից օրական 1000-ական դրամ է գանձվելու:

Առողջապահության նախարարության լրատվության բաժնից Araratnews.am-ին հայտնեցին, որ կենտրոնում բուժում ստանալու ընթացքում ծնողներից գումար չի գանձվել և հետագայում ևս որևէ նպատակ կամ պլանավորում չկա ծնողներից գումար գանձելու:
«Չգիտեմ անգամ, թե որտեղից ու ինչ հաշվարկների հիման վրա է գոյացել էդ 1000 դրամ օրական գումարը, որը բարձրաձայնել է տվյալ ծնողը: Անցյալ տարիների ընթացքում հիվանդանոցը ինքն է հոգացել խնամողների կեցության ծախսերը: Վերջին երկու տարիներին պետությունը վճարել է սոցիալապես անապահով հաշմանդամ երեխաների ծնողների կեցության ծախսերը, որը օրական կազմել է 3500 դրամ, մնացած ծնողների կեցության ծախսերը հիվանդանոցը ինքն է կատարել ու ինքն է կատարում, խոսքը հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնի մասին է,- ասաց մեր զրուցակիցն ու հավելեց,- ավելին, կա նաև ավտոբուս, որն այդ երեխաներին տեղափոխում է, այսինքն՝ ըստ էության՝ այստեղ երբեք խնդիր չի եղել»: