տուն Հասարակություն Առողջապահություն Հաշմանդամության կենսաթոշակը և հաշմանդամության նպաստը կանխիկ եղանակով կվճարվի առաջնահերթ

Հաշմանդամության կենսաթոշակը և հաշմանդամության նպաստը կանխիկ եղանակով կվճարվի առաջնահերթ

399
0

Առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձանց հաշմանդամության կենսաթոշակը և հաշմանդամության նպաստը կանխիկ եղանակով կվճարվի առաջնահերթ։

Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

2020 թվականի փետրվարից սկսած յուրաքանչյուր ամսվա վճարման ցուցակների հետ միասին նախարարության Սոցիալական ապահովության ծառայությունը «Հայփոստ» ընկերությանը կտրամադրի նաև առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ տվյալները:

Համագործակցության արդյունքում առանին խմբի հաշմանդամություն ունեցող անձանց կենսաթոշակը և նպաստը կվճարվի առաջնահերթ: