տուն Սպորտ Հաշիվը կարող էր այլ լինել. Ջեկոն խոսել է Հայաստանի ընտրանուց կրած պարտության...

Հաշիվը կարող էր այլ լինել. Ջեկոն խոսել է Հայաստանի ընտրանուց կրած պարտության մասին

320
0

Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականի հարձակվող Էդին Ջեկոն խոսել է Եվրո-2020-ի ընտրական փուլում Հայաստանի ընտրանուց կրած արտագնա պարտության մասին (2-4):

«Հաշիվը կարող էր այլ լինել: Ակնհայտ է, որ իմ նկատմամբ խախտում կար և պետք է 11-մետրանոց նշանակվեր, բայց մրցավարը մեղավոր չէ, որ պարտվեցինք հայերին:

Հենց սկզբից տպավորություն էր, որ օդում ենք, չէինք գտնում մեր խաղը: Ստացանք այն, ինչին արժանի էինք»,- «Ռոմայի» հարձակվողի խոսքերը փոխանցում է armsport.am-ը:

Հիշեցնենք, որ դրվագներից մեկում ֆուտբոլիստը դեղին քարտ ստացավ մրցակցի տուգանային հրապարակում սիմուլյացիայի դիմելու պատճառով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here